National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.07.2022
Ցանկացած բարեփոխում զգուշությամբ եւ մտածված պետք է իրականացվի, որպեսզի ոստիկանական համակարգը չենթարկվի ցնցումների. Արա Ֆիդանյան
1 / 2

Ոստիկանությունը հանդիսանալու է նախարարությանը ենթակա մարմին, որը բաղկացած է լինելու ոստիկանապետի ուղիղ ենթակայության տակ գործող հիմնական, մասնագիտական, կառուցվածքային եւ աջակցող ստորաբաժանումներից: Այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հուլիսի 12-ին հրավիրված «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ՝ ներկայացնելով կառույցի հիմնական, մասնագիտական եւ աջակցող կառուցվածքային ստորաբաժանումները:

ՀՀ ԱԺ կողմից Ներքին գործերի նախարարության ձեւավորման օրենսդրական փաթեթի ընդունումից հետո, երբ կամբողջանա Ոստիկանության կառուցվածքը, ըստ Արա Ֆիդանյանի, նախատեսվում է իրականացնել այդ ստորաբաժանումների, խնդիրների ու գործառույթների, կատարվող աշխատանքների ծավալի եւ անձնակազմի թվի հարաբերակցության աուդիտ, որի ընթացքում կորոշվեն ենթակառուցվածքային ստորաբաժանումները եւ անձնակազմի քանակը, կվերացվեն գործառույթների կրկնողությունները եւ կբացառվի ոստիկանությանը ոչ բնորոշ գործառույթների նախատեսումը՝ վերջիններիս գործունեությունը համապատասխանեցնելով ժողովրդավարական պետություններին բնորոշ մասնագիտացված, պրոֆեսիոնալ կառույցների չափանիշներին: Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների առումով եւս նախատեսվում են բարեփոխումներ, որի տեսլականը նախնական ներկայացվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստին եւ վերջնական հավանության արժանանալուց հետո առավել դետալային քննարկման կներկայացվի բոլոր շահագրգիռ գերատեսչություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ միջազգային գործընկերներին:

«Ոստիկանության զորքերի վերակազմակերպումը ոստիկանության համար եւս առաջնահերթություն է համարվում: Մեկնարկած բարեփոխումներով նախատեսվում է Ոստիկանության զորքերի եւ պետական պահպանության գլխավոր վարչության հենքի վրա ձեւավորել Ազգային գվարդիա՝ որպես ոստիկանության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում»,- ասել է Արա Ֆիդանյանը՝ հավելելով, որ նախատեսվում է որոշ մարզերում նույնպես ստեղծել Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ: Նա անդրադարձել է նաեւ Ոստիկանության ծառայողների աշխատավարձերի բարձրացմանն ու սոցիալական երաշխիքների ընդլայնմանը: «Ոստիկանությունն այսօր հանրապետության առջեւ ծառացած լրջագույն խնդիրներ լուծող կառույց է, եւ որեւէ բարեփոխում այնպիսի զգուշությամբ եւ մտածված պետք է իրականացվի, որ համակարգը չենթարկվի ցնցումների»,- ամփոփել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալը:

Փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Քոչարյանը ելույթում անդրադարձել է նախարարության դերակատարությանը, պետական ապարատում կառույցի գործառույթներին: Նա ընդգծել է լիազորությունների ճիշտ սահմանազատման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ռիսկերի չեզոքացման միակ ճանապարհը եղել եւ մնում է ճիշտ հավասարակշռությունը, գործառույթների հստակ սահմանազատումը եւ հսկողության պատշաճ ընթացակարգերը: Խոսելով ՆԳՆ ստեղծելու անհրաժեշտության մասին՝ Հովհաննես Քոչարյանն ասել է. «Եթե մենք ցանկանում ենք ունենալ ապաքաղաքական ոստիկանություն, պետք է ունենանք ՆԳՆ: Սա աքսիոմա է»: Նրա դիտարկմամբ՝ ոստիկանության համակարգում տեսանելի բարեփոխումներից մեկը Պարեկային ծառայության ներդրումն է՝ միակ ռազմավարական ծրագիրը, որը 2008 թ. հետո ունեցել է միջազգային հանրության ու իշխանության աջակցությունը:


20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am